Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ «Բայերը» 8 անընդմեջ հաղթանակ է տարել բոլոր մրցաշարերում։
Սա ակումբի ռեկորդն է 1979 թվականին Բունդեսլիգա բարձրանալուց հետո:
Ալոնսոն գերազանցեց Կլաուս Թոփմյոլլերի նվաճումը, որի ընթացքում «Բայերը» 2001/02 մրցաշրջանում ունեցավ 7-խաղյա հաղթական շարք։ Իսպանացին գերազանցեց նաև նախորդ մրցաշրջանի սեփական ռեկորդը (7 անընդմեջ հաղթանակ):
9 տուրից հետո Լևերկուզենը գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով գերազանցելով «Բավարիային»: Երեկ «Բայերը» հաղթեց Ֆրայբուրգին (2:1):
























































