Հոկտեմբերի 28-ին կայացավ Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրի «Բավարիա»-«Դարմշտադտ 98» հանդիպումը։ Թիմերը խաղացել են Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում: Հանդիպումը սպասարկում էր մրցավարական թիմը՝ Մարտին Պետերսենի գլխավորությամբ։
«Բավարիան» 8։0 հաշվով ջախջախեց «Դարմշտադտին»։ Մյունխենցիների կիսապաշտպան Թոմաս Մյուլերը դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Գոլով Մյուլերը դարձավ «Բավարիայի» պատմության մեջ առաջին խաղացողը, որը գոլ խփեց Բունդեսլիգայի 15 տարբեր մրցաշրջաններում։ Մեհմեդ Շոլը, Կլաուս Աուգենտալերը և Գերդ Մյուլլերը գոլեր են խփել 14 մրցաշրջաններում։