Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է Լա լիգայի 11-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղում (2:1) թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ցուցադրած խաղից տպավորություններով։
«Բելինգհեմը շատ արդյունավետ էր: Առաջին գոլը գերազանց էր, իսկ երկրորդի ժամանակ նա պատրաստ էր օգտվել հնարավորությունից։
Մենք զարմացած ենք Բելինգհեմի ելույթներից: Հատկապես նրա արդյունավետությունից։ Նա շատ գոլեր է խփում։ Ինձ հիմա զարմացրեց հեռահար հարվածը։ Նա շատ գոլեր չի խփել տուգանային հրապարակից: Բելինգհեմն ասես վետերան լինի։ Նա շատ լավ տրամադրություն ունի»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































