«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն դժգոհ է «Նապոլիի» հետ Ա Սերիայի 10-րդ տուրում թիմի գրանցած արդյունքից (2:2): Այս հանդիպմանը ֆրանսիացին դուբլի հեղինակ էր դարձել։
«Տխուր ու հիասթափված ենք՝ ամեն ինչ մեր ձեռքերում էր։ Առաջին խաղակեսում կարող էինք չորս գոլ խփել։ Պարզ էր, որ ընդմիջումը նրանց կօգնի, բայց, այնուամենայնիվ, մենք պարտավոր էինք երեք միավոր վերցնել։ Երբ պայքարում ես տիտղոսի համար, չես կարող այդպես միավորներ կորցնել»,- Ժիրուի խոսքն է մեջբերել pianetamilan.it-ը։
Այս հանդիպումից հետո «Նապոլին» 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը, «Միլանը» 22 միավորով երրորդ տեղում է։
























































