Ա Սերիայի 10-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել էր «Նապոլիին» ու 2-2 ավարտեց խաղը:
Հյուրերի կազմում առաջին կեսում դուբլի հեղինակ դարձավ Ժիրուն:
2-րդ կեսում «Նապոլին» նախ կրճատեց, ապա հավասարեցրեց հաշիվը. աչքի ընկան Պոլիտանոն և Ռասպադորին:
Այս խաղից հետո «Միլանը» 22 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Նապոլին» 18 միավորով՝ 4-րդ:
























































