«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան ապաքինվել է ձեռքի կոտրվածքից և, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի առաջիկա հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ վնասվածքից հետո ֆուտբոլիստի վերականգնողական շրջանը հաջող է ընթանում։ Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, նա առաջին անգամ մարզվել է մյունխենյան ակումբի բազայում ձեռքի վիրահատությունից հետո։ Գորեցկան մարզվել է եզրային կիսապաշտպան Սերժ Գնաբրիի հետ, ով նույնպես ապաքինվում է վնասվածքից։ Կիսապաշտպանի՝ «իշամեղուների» հետ առաջիկա հանդիպմանը մասնակցելու հնարավորությունները գնահատվում են բարձր։
Հիշեցնենք, որ Գորեցկան ձեռքը կոտրել էր «Մայնցի» հետ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի խաղում, որի ժամանակ փոխարինվել էր։ Այդ խաղում «Բավարիան» հաղթեց 3։1 հաշվով։
Նոյեմբերի 4-ին Երևայի ժամանակով 21:30-ին մյունխենյան ակումբը կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
























































