«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է «Ման․Սիթիի» նախագծի մասին իր կարծիքով.
«Մանչեսթեր Սիթիի» նախագիծն իրականություն է դարձել։ Մենք մտադիր ենք հնարավորինս երկար մնալ բարձր մակարդակի վրա։
Մենք չենք պատրաստվում կանգ առնել: Այժմ ակումբը եվրոպական ֆուտբոլի էլիտար ակումբների շարքում է»,- մեջբերում է մասնագետին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
























































