Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կստանա 2023 թվականի Golden Boy մրցանակը։
Marca-ի փոխանցմամբ՝ լրագրողների ճնշող մեծամասնությունը քվեարկել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի օգտին։
As-ն էլ նշում է, որ քվեարկությանը մասնակցած լրագրողների գրեթե 95%-ը 20-ամյա անգլիացուն առաջին տեղում է նշել։
Նշվում է, որ նոյեմբերի 10-ին Բելինգհեմը պաշտոնապես կճանաչվի աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, իսկ դեկտեմբերի 4-ին նա կստանա մրցանակը։
























































