«Յուվենտուսի» ձախ պաշտպան Անդրեա Կամբիասոն «Վերոնայի» դեմ խաղում (1-0) հաղթանակից հետո խոսել է իր գոլի մասին։
Հենց 23-ամյա ֆուտբոլիստը, ով փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին, հաղթանակ պարգևեց «ծեր սենյորային»։ Իտալացին մրցակցի դարպասը գրավեց 97-րդ րոպեին. այս գոլը դարձավ նրա դեբյուտային գոլը «Յուվենտուսի» կազմում: Տոնելով գոլը՝ խաղացողը հանել է մարզաշապիկը, ինչի համար դեղին քարտ է ստացել»։
«Իմ ամենաերջանիկ դեղին քարտը.․․ արժեր։
Շատ կարևոր գոլ է, ես անչափ գոհ եմ։ Հիմա մենք գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը, պետք է վայելել այն։ Այսօր մենք շատ պահեր ստեղծեցինք, բայց VAR-ը չեղարկեց մեր գոլերը։ Մենք արժանի էինք հաղթանակի»,- ասել է Կամբիասոն Sky Sport-ին տված հարցազրույցում:
























































