«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է մյունխենցիների կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի՝ այլ ակումբ տեղափոխվելու մասին լուրերի մասին:
«Եթե այլ ակումբներ հետևում են Ջամալ Մուսիալային, դա ամենևին էլ զարմանալի չէ:
Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Նա գիտի, թե որքան են իրեն գնահատում և ինչպես են իրեն վերաբերվում մեր ակումբում։ Նրա համար բոլոր դռները միշտ բաց են։ Շատ կուզենայի, որ Ջամալը երկար տարիներ խաղա «Բավարիայում», — Հայների խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մուսիալան «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականից։
























































