«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաստատել է, որ թիմի դարպասապահ Մանուել Նոյերը պետք է խաղադաշտ վերադառնա Բունդեսլիգայի 9-րդ տուրի՝ «Դարմշտադտի» դեմ խաղում։
Նոյերը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել դեկտեմբերի 1-ին` ԱԱ-2022-ի Կոստա Ռիկա — Գերմանիա խաղում (2:4): Աշխարհի առաջնությունից կարճ ժամանակ անց դարպասապահը արձակուրդում դահուկ քշելիս ստացել է սրունքի կոտրվածք:
«Եթե մարզումների ժամանակ ոչինչ չպատահի, Մանուելը կխաղա վաղը: Նա սպասում է դրան, մենք սպասում ենք դրան: Շատերը, հավանաբար, նույնպես անհամբեր սպասում են դրան: Սա առանձնահատուկ իրավիճակ է, բայց նա մեծ փորձ ունի։ Նա պարզապես պետք է վայելի խաղը, իսկ դա նրան ուժ կտա։ Հուսով ենք, որ նա արագ կմտնի ռիթմի մեջ, և ամեն ինչ լավ կլինի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տուխելը:
«Բավարիա»-«Դարմշտադտ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին՝ Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին։
























































