Բիրմինգհեմի «Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի մասին իր կարծիքով.
«Էմերին համաշխարհային ֆուտբոլի լավագույն 5 մարզիչներից մեկն է։
Նրա գլխավորությամբ թիմը ցանկանում է հաջողությունների հասնել Չեմպիոնների լիգայում կամ նվաճել ինչ-որ գավաթ»,- մեջբերում է արգենտինացի ֆուտբոլիստին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանացի մասնագետը «Աստոն Վիլայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի նոյեմբերին։