ՉԼ խմբային փուլի 3-րդ տուրում E խմբում «Սելթիկը» ընդունել էր Մադրիդի «Ատլետիկոյին» և 2-2 ավարտեց խաղը:
Հանդիպման հաշիվը բացվեց 4-րդ րոպեին. տանտերերի կազմում աչքի ընկավ Ֆուրուհաշին: 25-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Սելթիկի» դարպասին, Գրիզմանը նախ, վրիպեց, ապա գնդակն ուղարկեց ցանցը: 3 րոպ անց Պալման կրկին առաջ մղեց տանտերերին: 53-ին Մորատան կրկին հավասարեցրեց հաշիվը:
82-րդ րոպեին մադրիդցիների կազմում 2-րդ դեղին քարտով հեռացվեց դե Պաուլը:
Միաժամանակ ընթացող H խմբի խաղում «Պորտուն» հյուրընկալվել էր «Անտվերպենին» և 4-1 հաշվով հաղթանակ տարավ:
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էվանիլսոնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էստաքիոն: Բելգիական թիմի միակ գոլը խփեց Յուսուֆը: