Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է ևս մեկ տարի մնալ «Բավարիայում», հայտնում է Sport Bild-ը:
Ըստ աղբյուրի՝ ակումբը բանակցություններ կվարի 34-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը երկարաձգելու շուրջ։
Նշվում է, որ Մյուլերը պատրաստ է ևս մեկ մրցաշրջան անցկացնել հարազատ ակումբում։
Ընդհանուր առմամբ, Թոմասը Բունդեսլիգայի գրանդի կազմում անցկացրել է 676 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 236 գոլի և 261 գոլային փոխանցման հեղինակ։
Նախորդ շաբաթ Թոմաս Մյուլերը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ է խփում մյունխենցիների կազմում Բունդեսլիգայի 15 մրցաշրջանում։ 34-ամյա գերմանացին Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում գրավել է «Դարմշտադի» դարպասը (8-0):