Մադրիդի «Ռեալում» հանդես եկող իսպանացի փորձառու պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարիերան Իտալիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։
33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Ֆուտբոլիստի պայմանագիրն Արքայական ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Այսպիսով, միլանցիները կարող են անվճար ձեռք բերել պաշտպանին։
Նաչոն «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի սեպտեմբերից։
























































