Գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբ։ Ըստ Standard-ի տեղեկությունների՝ հարձակվողին ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Ֆուլհեմը»։
Հիշեցնենք, որ 27-ամյա Գուիրասիի պայմանագրում նախատեսված է 17,5 միլիոն եվրո փոխհատուցման գումար։
Հունվարին «Ֆուլհեմը» ցանկության դեպքում կարող է ձեռք բերել խաղացողին վերոնշյալ գումարով։ Սակայն նշվում է, որ Սերուն մտադիր է մնալ իր ներկայիս թիմում մինչև մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում Գուիրասին Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 8 հանդիպում, որտեղ դարձել է 14 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































