«Շտուտգարտի» հարձակվող Սեհրու Գուիրասսին չի պատրաստվում ձմռանը հեռանալ ակումբից: Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը ցանկանում է ընթացիկ մրցաշրջանն ավարտել գերմանական թիմում։
Հավանականություն կա, որ ֆուտբոլիստը կհեռանա ամռանը։ Հաղորդվում է, որ գվինեացին կարող է հեռանալ 2024 թվականի ամռանը մոտ 20 միլիոն եվրոյի դիմաց։
Գուիրասսին այս պահին Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն է՝ 14 գոլով։
























































