«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ասել է, որ ակումբի հարձակվող Լաուտարո Մարտինեսն արժանի է ստանալ «Ոսկե գնդակը»։
«Իմ կարծիքով, նա արժանի է «Ոսկե գնդակին» իր անցած ճանապարհի և նվաճած գավաթների համար: Նա պետք է լինի թոփ-3-ում, բայց ես չեմ կարծում, որ նա կհաղթի»,- Ինձագիի խոսքն է մեջբերում Goal-ը։
26-ամյա Լաուտարոն Արգենտինայի հավաքականի կազմում 2022 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ «Ինտերի» հետ նվաճել է Իտալիայի գավաթը և երկրի Սուպերգավաթը։
Այս մրցաշրջանում հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 12 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
























































