«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Ունիոնի» հետ հանդիպման մասին։
«Մենք գիտենք, որ «Ունիոն Բեռլինը» վերջին ժամանակներում լավ ելույթ են ունենում և արժանիորեն էին տեղ գտել Չեմպիոնների լիգայում:
Նրանք հիմա դժվար ժամանակներ են ապրում, բայց մենք գիտենք, թե ինչ լավ թիմ են նրանք: Նրանք հիանալի խաղացողներ ունեն։ Մենք պատրաստ ենք այս խաղին։ Մենք պետք է փոխհատուցենք «Ռեալի» հետ խաղում կորցրած միավորները, եւ կփորձենք դա անել»,- Գարսիայի խոսքերն է մեջբերում «Նապոլիի» պաշտոնական կայքը։
Երկու տուրից հետո «Նապոլին» C խմբում երեք միավորով երկրորդ տեղում է:
























































