«Միլանի» եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուն ճանաչվել է Ա Սերիայի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը: Նա իր մրցանակը ստացել է «Յուվենտուսի» հետ 9-րդ տուրի խաղից առաջ (0:1):
Անցած ամիս 24-ամյա պորտուգալացին Ա Սերիայի հինգ խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ («Ռոմայի» (2:1), «Ինտերի» (1:5), «Վերոնայի» (1:0), «Կալյարիի» (3:1) և «Լացիոյի» հետ (2:0)):
Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն անցկացրել է 11 հանդիպում, խփել երեք գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Լեաուն «Միլան» է տեղափոխվել «Լիլից» 2019 թվականի օգոստոսին։ Տրանսֆերային գումարը կազմել է 49,5 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը:
Ինը տուրից հետո «Միլանը» 21 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնությունը գլխավորում է «Ինտերը» (22 միավոր):
























































