«Ինտեր Մայամիի» պաշտպան Խորդի Ալբան խոսել է «Բարսելոնայում» իր նախկին թիմակից Լուիս Սուարեսի՝ ամերիկյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին։ Ուրուգվայցի հարձակվողն այժմ հանդես է գալիս «Գրեմիոյում»։
«Այս որոշումը պետք է կայացնեն ակումբը, մարզիչը և անձամբ Լուիսը։ Բայց ես կցանկանայի, որ նա առաջ շարժվեր։ Ես ցանկանում եմ խաղալ լավագույնների հետ, իսկ Լուիսը մեծագույն ֆուտբոլիստ է։ Ես ու նա շատ բանի միջով ենք անցել թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Նա իմ ընկերն է, և ես կցանկանայի, որ նա միանար մեզ։ Համոզված եմ, որ նա մեզ շատ կօգներ։
Բայց նա այլ թիմի խաղացող է, և դա պետք է հարգել, քանի դեռ ակումբները որոշում չեն կայացրել»,- Ալբայի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հաստատել էր, որ ամերիկյան ակումբը հետաքրքրված է Սուարեսի ծառայություններով։
























































