«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերեմի Մատյոն 39 տարեկանում ավարտել է կարիերան։
Մատյոյի կարիերայի վերջին ակումբը եղել է «Լուին Սպորտսը»: Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել Լիսաբոնի «Սպորտինգում», «Բարսելոնայում», «Վալենսիայում», «Թուլուզում» և «Սոշոյում»:
«Բարսելոնայի» կազմում Մատյոն հաղթել է Չեմպիոնների լիգան, երկու անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր։ Ֆրանսիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 5 հանդիպում։
























































