«Ունիոնի» կիսապաշտպան Ռանի Խեդիրան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում սպասվող «Նապոլիի» հետ խաղից առաջ խոսել է հյուրերի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի մասին։
«Իհարկե, նա հիանալի խաղացող է։ Պատահական չէ, որ նրան տվել են Կվարադոնա մականունը: Ես լսել եմ այդ բառախաղը: Խվիչան լավ զույգ է կազմում Օսիմհենի հետ, որը չի մասնակցի խաղին։ Նա իր ներդրումն ունեցավ առաջնությունում հաղթելու գործում և բարդ մրցակից կլինի։ Սակայն մենք բոլորս միասին պաշտպանվելու ենք նրա դեմ։ Քիչ տարածություն կթողնենք Խվիչային և կրկնակի ուշադիր կլինենք նրան»,- Խեդիրայի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։