Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Վոլֆսբուրգի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) գնահատել է ակումբի չեմպիոնական հավակնությունները.
«Դեռ հոկտեմբերն է: Այո, մենք լավ պահ ենք ապրում, բայց մրցաշրջանը շատ երկար է: Ես գոհ եմ թիմի ցուցադրած խաղից: Ֆուտբոլիստները հաղթանակների ծարավ են, տեսնենք, թե որքան հեռու կարող են գնալ: Մի բան պարզ է. չեն պատրաստվում կանգ առնել»,- AS-ին հայտնում է Խաբի Ալոնսոն:
























































