Մյունխենի «Բավարիան» պատրաստ կլինի իր ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին վաճառել Մադրիդի «Ռեալին» 50 միլիոն եվրոյից ոչ պակաս գումարով, հայտնում է Sport Bild-ը։
Աղբյուրի համաձայն, «Ռեալն» ակնկալում է կանադացի ֆուտբոլիստին ձեռք բերել 40 միլիոն եվրոյով, սակայն մյունխենյան ակումբի ղեկավարությունը մտադիր չէ նվազեցնել 50 միլիոն եվրոյի սահմանած գինը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Դեյվիսի ծառայություններով։
Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։
























































