Բունդեսլիգայի 8-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր «Մայնցին» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
11-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Կոմանը, իսկ 5 րոպե անց Քեյնը կրկնապատկեց այն։ 43-րդ րոպեին մրցակիցը կրճատեց հաշիվը, իսկ 59-րդ րոպեն Գորեցկան հաշիվը դարձրեց 1-3։
Այս խաղից հետո «Բավարիան» 20 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Մայնցը» 2 միավորով՝ 17-րդ։
























































