Ավարտվել է Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի երկու հանդիպում։
«Շտուտգարտը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով առավելության է հասել Բեռլինի «Ունիոնի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը բացել է «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին։ Սա գվինեացու 14-րդ գոլն է Բունդեսլիգայում։ Հանդիպման վերջնամասում «Շտուտգարտը» մեծացրել է առավելությունը Սիլաս Մվուպայի և Դենիզ Ունդավայի գոլերի շնորհիվ։
Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Շտուտգարտը» ութ տուրից հետո 21 միավորով երկրորդ տեղում է: Բեռլինյան թիմը 14-րդ տեղում է՝ վեց միավորով։

8-րդ տուրի մեկ այլ խաղում «Բայերը» կարողացել է արտագնա հաղթանակ տանել «Վոլֆսբուրգի» նկատմամբ՝ 2:1:
Լևերկուզենը ներկայացնող թիմը հաշվի մեջ առաջ է անցել 13-րդ րոպեին՝ Ժերեմի Ֆրիմպոնգի խփած գոլի շնորհիվ։ Սակայն ընդմիջումից առաջ տանտերերի պաշտպան Մաքսենս Լակրուան հավասարեցրել է հաշիվը։ Այնուամենայնիվ, «Բայերին» հաջողվել է հաղթանակ տանել Ալեխանդրո Գրիմալդոյի՝ 62-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
Այսպիսով, Խաբի Ալոնսոյի թիմը զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ ութ խաղից հետո վաստակելով 22 միավոր։ «Վոլֆսբուրգը» 12 միավորով 9-րդ տեղում է։
























































