«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Ունիոն Բեռլինի» հետ խաղում։ Այսպիսով, հարձակվողը խփեԼ Է իր 14-րդ գոլը Բունդեսլիգայի ութ տուրերում։
Գիրասին Գերմանիայի առաջնության պատմության մեջ առաջին խաղացողն է, ով այսքան գոլ է խփել մրցաշրջանի առաջին ութ տուրերից հետո։ «Շտուտգարտի» հարձակվողը գերազանցել է «Բավարիայի» նախկին հարձակվող, այժմ «Բարսելոնայի» խաղացող Ռոբերտ Լևանդովսկու ռեկորդը։ 2020/2021 մրցաշրջանում լեհը 11 գոլ է խփել Գերմանիայի առաջնության ութ մեկնարկային տուրերում։
21-րդ դարում եվրոպական թոփ-5 առաջնությունների առաջին ութ տուրերում միայն Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է ավելի շատ գոլ է խփել, քան Գիրասին։ 2014/2015 մրցաշրջանում պորտուգալացին իր ակտիվում 15 գոլ է գրանել Իսպանիայի առաջնության մեկնարկում։
Գիրասին «Շտուտգարտում» է հանդես գալիս 2022 թվականից։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Նրա գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 14 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գվինեացի հարձակվողով հետաքրքրված են «Վեսթ Հեմը» և «Բրենթֆորդը»:
























































