Բունդեսլիգան ամփոփել է սեպտեմբեր ամսվա արդյունքները և հայտնել ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը։
Առաջնության այս շրջանի լավագույն խաղացող է ճանաչվել Սերու Գուիրասին։
«Շտուտգարտի» հարձակվողը հիանալի է անցկացնում մրցաշրջանի մեկնարկը: Սեպտեմբերին հարձակվողին հաջողվել է խփել 7 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Գուիրասին գերազանցել է նաև Ռոբերտ Լևանդովսկու ռեկորդը. Ֆուտբոլիստն այս մրցաշրջանի 7 խաղում խփել է 13 գոլ և լավագույնն է այս պահին թոփ-5 լիգաներում այս ցուցանիշով։
























































