Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Սոչին» հյուրընկալել էր «Օրենբուրգին»։
Վլադիմիր Ֆեդոտովի գլխավորած թիմը 5-1 հաշվով ջախջախեց մրցակցին։ Դուբլ է գրանցել Ալեքսանդր Կոկորինը, մեկական անգամ աչքի են ընկել Անդրեյ Մոստովոյն ու Քրիստիան Նոբոան, ինքնագոլ է գրանցել Տիմուր Այուպովը։ «Օրենբուրգի» միակ գոլը խփել է Ջոել Ֆամեյեն։
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մտել է փոխարինման 79-րդ րոպեին։