«Բարնլիի» և Կոսովոյի ազգային հավաքականի դարպասապահ Արիյանետ Մուրիչը մոտ ժամանակներս կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Tribal Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է Բեռլինի «Ունիոնը»: Գերմանական ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձ կանի առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Մուրիչը «Բարնլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Կոսովոյի հավաքականի խաղացողը «Մանչեսթեր Սիթիի» համակարգում էր երեք տարի (2015-ից 2018 թվականներին)։ Այս մրցաշրջանում դարպասապահը «Բարնլիի» կազմում անցկացրել է ընդամենը երկու հանդիպում Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում, որոնցում երկու անգամ էլ անառիկ է պահել դարպասը։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
























































