Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ազգային ընտրանու ավագի թևկապից զրկել է «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերին։ 2024 թվականի Եվրոպայի առաջնությանն այն բաժին կհասնի «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ Նոյերն այլևս երաշխիք չունի Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահը լինելու, և «Բավարիայի» գլխավոր թիմ վերադառնալուց հետո նա պետք է պայքարի Գերմանիայի հավաքական հրավիրվելու համար։
Նագելսմանը ազգային հավաքականը գլխավորել է 2023 թվականի սեպտեմբերին։
























































