Դեկուն հորդորել է չակնկալել, որ «Բարսելոնան» ակտիվ կլինի տրանսֆերային շուկայում։
«Մենք գիտենք, որ որոշակի պարտավորություններ ունենք, որոնք պարտադրում է Լա Լիգան, և ոչ միայն մենք, ուստի դժգոհելու կարիք չկա։ Մենք պետք է աշխատենք կատարելագործվելու, հնարավորինս ուժեղ դառնալու համար։
Կարծում եմ, որ ի վերջո մեզ համար դժվար կլինի համալրումներ ունենալ։ Մենք միշտ հնարավորություններ ենք փնտրելու, բայց չեմ կարծում, որ դա իրատեսական կլինի»,- «Բարսելոնայի» մարզական տնօրենի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
























































