Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 18-րդ տուրից հետաձգված խաղում «Սոչին» սեփական հարկի տակ ընդունում է «Օրենբուրգին»: Հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 11-ին, Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Սոչիի» պահեստայինների թվում է.
«Սոչի». Ջանաև, Զայկա, Մարգասով, Նովոսելցև, Մեվլյա, Միլադինովիչ, Ցալագով, Մոստովոյ, Նոբոա, Ա. Զաբոլոտնի, Կոկորին:
Պահեստայիններ. Ն. Զաբոլոտնի, Կալուգին, Շակուրո, Պոլոզ, Նաբիուլին, Լագատոր, Բախտիյարով, Բոկովոյ,Կարապետյան: