«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն կդառնա թուրինցիների երիտասարդական թիմի գլխավոր մարզիչը, հայտնում է La Stampa-ն:
Պիռլոն հաջորդ մրցաշրջանից կգլխավորի «Յուվենտուսի» Մ23 տարեկանների թիմը: 40-ամյա նախկին ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագիրն ակումբի հետ:
Պիռլոն 4 տարի հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում, մասնակցել է 164 հանդիպման, դարձել 19 գոլի և 38 գոլային փոխանցման հեղինակ: Նախկին ֆուտբոլիստը դեռևս մարզչական գործունեություն չի ծավալել:
Օգոստոսից Պիռլոն իր նախկին թիմակից Լուկա Ռոնիի հետ մարզչական դասընթացների է գրանցվել: Այն ավարտելուց հետո Պիռլոն ՈւԵՖԱ-ի PRO կատեգորիայի արտոնագիր կստանա, ինչը նրան թույլ կտա Ա Սերիայի ակումբներ մարզել: Դասընթացը մեկնարկել է սեպտեմբերի վերջին և կավարտվի 2020 թվականի հունիսին: