Լերոյ Սանեն հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։
Ըստ Sport1-ի՝ Մյունխենի «Բավարիայի» եզրային հարձակվողը հայտնվել է այն ֆուտբոլիստների ցուցակում, որոնց «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դիտարկում է որպես Մոհամեդ Սալահի հավանական փոխարինող։ Տրանսֆերը հնարավոր է, եթե Սալահը մրցաշրջանի ավարտից հետո հեռանա թիմից
Սանեն այժմ շատ չի մտածում իր ապագայի մասին և ցանկանում է կենտրոնանալ խաղի վրա: Նա Մյունխենում իրեն հարմարավետ է զգում և՛ պրոֆեսիոնալ, և՛ անձնական առումով։
27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը։