«Ատլետիկոն» ակնկալում է 80 միլիոն եվրո վաստակել հարձակվող Ժոաո Ֆելիքսի տրանսֆերի վաճառքից։ Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում»։
Ինչպես հայտնում է Sport․es-ը՝ մադրիդյան ակումբը կատալոնացիներին հայտնել է, որ պատրաստ է բաց թողնել 23-ամյա պորտուգալացուն 80 մլն եվրոյի դիմաց։
«Բարսելոնան», իր ծանր ֆինանսական վիճակի պատճառով, չի կարող իրեն թույլ տալ նման ծախսեր, ուստի հավանական է Ֆելիքսին վերավարձակալելու և 2025 թվականին նրան իջեցված գնով ձեռք բերելու սցենարը։
Ֆելիքսը թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 8 հանդիպում, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































