«Ինտեր Մայամին» նոյեմբերին ընկերական խաղեր կանցկացնի Չինաստանում՝ տեղի թիմերի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Հաղորդվում է, որ Մարտինոյի թիմը կխաղա «Ցինդաո Հայնիուի» և «Չենդու Ռոնչենգի» դեմ։
Ամերիկյան ակումբի զարգացման տնօրեն Խավիեր Ասենսին ասել է, որ շրջագայությունը հատուկ հնարավորություն է ամերիկյան թիմի համար կիսվելու իրենց կրքով, քանի որ այն մասշտաբներ է գրավում և ցուցադրվում է նոր վայրերում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 8-ին, «Ինտեր Մայամին» MLS-ի խաղում 0։1 հաշվով պարտվել էր «Ցինցինատիին»։ Այս պարտությունից հետո Մայամիի թիմը կորցրել է մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս գալու նույնիսկ տեսական հնարավորությունները։
























































