Transfermarkt կայքը թարմացրել է իսպանական Լա լիգայի խաղացողների տրանսֆերային արժեքները։
Առաջնության ամենաթանկ խաղացողները Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Վինիսիուսն ու Ջուդ Բելինհեմն են։ Նրանց արժեքը գնահատվում է 150 մլն եվրո։
Տրանսֆերային արժեքով լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Ռոդրիգոն, Պեդրին և Ֆեդերիկո Վալվերդեն, նրանք գնահատվում են 100 միլիոն եվրո։
Վինիսիուսն ու Բելինգեմը նաև գլխավորել են ամենաթանկացած խաղացողների ցանկը․ նրանց արժեքն ավելացել է 30-ական միլիոն եվրոյով։
Տրանսֆերային արժեքի աճով առաջատարների թվում են նաև Տակեֆուսա Կուբոն «Ռեալ Սոսյեդադից» և Լամին Յամալը «Բարսելոնայից», նրանց ից յուրաքանչյուրի տրանսֆերային արժեքն ավելացել է 25 միլիոն եվրոյով և գնահատվում է 50 միլիոն եվրո: