Կատարի շեյխ Ջասիմ բեն Համադ Ալ Թանին, որը ցանկանում էր գնել «Մանչեսթեր Յունայթեդը», դուրս է եկել ակումբը գնելու շուրջ բանակցություններից, քանի որ անիրատեսական է համարել «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատիրոջ գնահատականը, հաղորդում է ESPN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Ջասիմի առաջարկը գնահատվում է մոտավորապես 5 միլիարդ ֆունտ (6,061 միլիարդ դոլար): ESPN-ի աղբյուրները հայտնել են, որ Գլեյզերների ընտանիքը «Մանչեսթեր Յունայթեդի» արժեքը գնահատում է ավելի քան 6 միլիարդ ֆունտ (7,275 միլիարդ դոլար): Ակումբի ներկայիս շուկայական արժեքը կազմում է մոտ 2,6 միլիարդ ֆունտ (3,2 միլիարդ դոլար):
Շեյխ Ջասիմը ձգտում էր ձեռք բերել ակումբի բաժնետոմսերի 100%-ը, մարել 969,6 միլիոն ֆունտ (1,176 միլիարդ դոլար) պարտքը և ծախսել 1,4 միլիարդ ֆունտ (1,7 միլիարդ դոլար) ակումբի շենքերը, ներառյալ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտը, և կազմը բարելավելու համար:
Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը և նրա INEOS կոնսորցիումը նույնպես ցանկանում են գնել «Մանչեսթեր Յունայթեդը», բայց նախ մտադիր են գնել ակումբի բաժնետոմսերի միայն 25%-ը՝ մոտ 1,5 միլիարդ ֆունտ ստեռլինգով (1,82 միլիարդ դոլար):
ESPN-ը հայտնում է, որ Գլեյզերները նաև ստացել են փոքր ներդրումների առաջարկներ ԱՄՆ մի շարք ֆինանսական խմբերից: