Սաուդյան Արաբիայի լիգայի օպերացիոն տնօրեն Կառլոս Նորան ասել է, որ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը հաջորդ ամառ կարող է լինել տեղի առաջնությունում:
«Կարո՞ղ է Մյուլերը Սաուդյան Արաբիա գալ որպես ազատ գործակալ 2024 թվականի ամռանը: Ինչո՞ւ ոչ։ Մենք կողջունենք յուրաքանչյուրին, ով կարող է բարձրացնել լիգայի արժեքն ու որակը»,- սոցիալական ցանցերում Նորայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մյուլերը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականից։