Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Կուադիո Կոնեն կարող է դառնալ Մյունխենի «Բավարիայի» խաղացող, հայտնում է Get German Football News-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբներն արդեն կապ են հաստատել միմյանց հետ 22-ամյա ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ։ «Բավարիան» հույս ունի ֆուտբոլիստին ցածր գումարով։
Այս մրցաշրջանում Կոնեն երկու հանդիպում է անցկացրել թիմի կազմում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Կոնեի պայմանագիրը Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։