«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։ Այս մասին հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Հիշեցնենք, որ գերմանացի դարպասապահը խաղադաշտ դուրս չի եկել անցած տարվա նոյեմբերից, քանի որ վնասվածք էր ստացել դեկտեմբերին դահուկ քշելիս։
Աղբյուրի համաձայն՝ Նոյերի՝ խաղադաշտ դուրս գալը հնարավոր է արդեն հոկտեմբերի 21-ին «Մայնցի» դեմ կամ հոկտեմբերի 24-ին «Գալաթասարայի» դեմ խաղում: Վերջնաժամկետը հոկտեմբերի 28-ն է «Դարմշտադտի» դեմ:
Սպասվում է, որ Նոյերը կխաղա միանգամից մեկնարկային կազմում, չնայած երկար ժամանակով դուրս է մնացել պրակտիկայից: Դարպասապահը ևս նման հույսեր ունի։
Հիշեցնենք, որ Նոյերը լեռնադահուկային հանգստավայրում հանգստանալու ժամանակ կոտրել էր ոտքը, երբ Գերմանիայի հավաքականն ավարտեց ելույթը Կատարում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր աջ սրունքի կոտրվածք։
























































