Մարոկկոյի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան դժգոհ է, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել կիսապաշտպան Բրահիմ Դիասին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի 2024 թվականի հունվար-փետրվարին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Հաղորդվում է, որ Դիասը, որն ունի և՛ Իսպանիայի, և՛ Մարոկկոյի քաղաքացիություն, որոշել է խաղալ Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում 2024 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթում: Այնուամենայնիվ, «Լոս Բլանկոները» չեն ցանկանում, որ 24-ամյա խաղացողը հեռանա թիմից կեսմրցաշրջանում:
Ընդգծվում է, որ Մարոկկոյի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան կշարունակի բանակցել Մադրիդի հետ այս իրավիճակը կարգավորելու համար։
























































