Թոմաս Մյուլերը կրկնել է Բունդեսլիգայում գրանցած հաղթանակի ռեկորդը։
Ֆուտբոլիստը մասնակցել է Բունդեսլիգայի 7-րդ տուրի Ֆրայբուրգի հետ հանդիպմանը, որտեղ մյունխենյան թիմը հաղթել է 3:0 հաշվով:
Այժմ 34-ամյա ֆուտբոլիստը հաղթել է 322 խաղում, իսկ ընդհանուր առմամբ, առաջնությունում անցկացրել է 448 խաղ։
Մյուլերը ռեկորդը կիսում է իր թիմակից՝ դարպասապահ Մանուել Նոյերի հետ։ Վերջինս խաղադաշտ դուրս չի եկել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։
























































