Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Գրանադայի» հետ։
Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ։ Կատալոնյան թիմը գնդակ բաց թողեց 1-ին ու 29-րդ րոպեինեին։ Երկու դեպքում էլ աչքի ընկավ Սարագոսան։ Առաջին կեսի վերջին րոպեին Յամալը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 86-րդ րոպեին Ռոբերտոն հաշիվը դարձրեց 2։2։
94-րդ րոպեին Ժոաու Ֆելիքսը գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ն արձանագրեց խաղից դուրս վիճակ։
Այս խաղից հետո «Բարսելոնան» 21 միավորով 3-րդն է ու 3 միավոր է զիջում առաջատար «Ռեալին»։
























































