Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսը Երևան կժամանի վաղը` մարտի 12-ին: Այս մասին ArmSport-ը տեղեկացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Եթե մասնագետի Հայաստան ժամանելը չհետաձգվի, ապա ՀՖՖ-ն այս շաբաթ պաշտոնապես կներկայացնի 64-ամյա մասնագետին` որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ:
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն իսպանացի Խոակին Կապարոսի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին հայտնեց երեկ: Կողմերի միջեւ կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը: