Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է ակումբի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին իր կարծիքով։
«Խաղի իմ փիլիսոփայությունը չի փոխվում: Բայց պետք է ասել, որ Ռոբերտը բազմակողմանի խաղացող է և վախ է առաջացնում մրցակիցների մոտ։
Նա մեծ անախորժություններ է պատճառում մրցակցի կենտրոնական պաշտպաններին։ Մենք կփորձենք ապահովել այն, որ նրան փոխարինողը դա նույնքան լավ անի, բայց դա դժվար է։ Դժվար է փոխարինել այնպիսի համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստին, ինչպիսին Լևանդովսկին է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































