Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Քյոլնի» դարպասը։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Հոֆմանը, Ֆիրմպոնգն ու Բոնիֆեյսը։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հյուրերի կազմում խաղադաշտ դուրս չեկավ։
Այս հաղթանակից հետո «Բայերը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 19 միավորով։
























































