Մադրիդի «Ռեալի» կենտրոնական հարձակվող Խոսելուն գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության «Օսասունայի» դեմ խաղում։
Հանդիպումը կայացավ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում և ավարտվեց «Ռեալի» ջախջախիչ հաղթանակով՝ 4-0 հաշվով։
Այս գոլի շնորհիվ Խոսելուն կրկնեց Ռաուլ Գոնսալեսի ձեռքբերումը։ Նա դարձավ երրորդ իսպանացի ֆուտբոլիստը 21-րդ դարում, ով մեկ մրցաշրջանում Արքայական ակումբի կազմում իր առաջին ինը հանդիպումներում խփել է հինգ և ավելի գոլ։
Խոսելուից ու Ռաուլից բացի դա կարողացել է անել նաև Խավիեր Պորտիլյոն։
33-ամյա Խոսելուն մինչև հաջորդ ամառ վարձավճարով կատալոնական «Էսպանյոլից» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
























































